
Ղրիմի կամրջի վրա ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ահաբեկչություն կազմակերպելու և ծրագրելու մասին վարկածը հետաքննության արդյունքում հաստատվել է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։
«Հետաքննությունը հաստատել է այն վարկածը, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության ծրագրումն ու կազմակերպումն իրականացրել են ուկրաինական հատուկ ծառայությունները»,- ասել է նա։
Վարչության պետը հիշեցրել է, որ հանցագործության մեջ ներգրավվածների թվում կան Ուկրաինայի, Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ։ «Նրանց թվում են մեղադրյալները, որոնք տարանցիկ ուղի են տրամադրել տարբեր ապրանքներ Ռուսաստանի Դաշնության տարածք փոխադրելու համար՝ հետագայում ականապատ բեռնատարը պետական սահմանով տեղափոխելու նպատակով»,- ասել է Բաստրիկինը՝ հավելելով, որ 12 հոգուց ութը կալանավորվել են։