Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խորհրդանշական է անվանել 2030 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու Իսպանիայի և Պորտուգալիայի հայտում Ուկրաինայի ընդգրկումը։

Ավելի վաղ Իսպանիայի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիաները ընդգրկել էին Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան աշխարհի առաջնությունն անցկացնելու համատեղ հայտում։

«Ուկրաինան իր ներդրումն է ունենալու, ինչպես մյուս երկրները։ Դեռ հստակեցված չէ, թե քանի խաղ եւ որտեղ կանցկացվի, սակայն Ուկրաինայի ընդգրկումը խորհրդանշական առումով հետաքրքիր է։ Այս մրցաշարը նվիրված է լինելու խաղաղությանը»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում A Bola-ի պորտուգալական հրատարակությունը։

Մրցաշարի կազմակերպմանը հավակնում են նաև Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Հունաստանը, համատեղ Ուրուգվայը, Արգենտինան, Պարագվայը և Չիլին։

643