Ալեն Սիմոնյանը Հայկոյի հուշամեդալը հանձնել է երգչի եղբորը (լուսանկար)
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի (Հայկո) պարգևը` հետմահու հուշամեդալը, հանձնել է երգչի եղբայր Վահե Հակոբյանին: Շնորհակալություն հայտնելով Ալեն Սիմոնյանին` Վահե Հակոբյանը նշել է, որ հուշամեդալն իր պատվավոր տեղը կունենա Հայկոյի ստուդիայի հատուկ անկյունում: Նա նշել է, որ ստուդիան Հայկոյի մահից հետո վերածվել է թանգարանի, որտեղ այցելում են երգարվեստի պրոֆեսիոնալներն ու նոր սերնդի շնորհալի երիտասարդները: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը Հայ մշակույթի և երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ և երգահան Հայկ Հակոբյանին (Հայկո) հետմահու պարգևատրել էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

21 Հոկտեմբեր, 2022 18:46
2245
ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցեր
06 Հոկտեմբեր, 2026 18:35
Ներում եմ Անժելա Թովմասյանին․ Ալեն Սիմոնյան
06 Հոկտեմբեր, 2026 16:19
Ալեն Սիմոնյանը «հիմարություններ ասող» սփյուռքահայերին խորհուրդ է տալիս «հեռու մնալ» իրենցից
06 Հոկտեմբեր, 2026 13:25