Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը: 

65 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Թևանյանը առաջին գոտեմարտը անցկացրեց Կանադան ներկայացնող Դանիել Քոլեսի հետ և 10։0 հաշվով հաղթանակ տարավ։1/8 փուլում Թևանյանի մրցակիցը Մեծ Բրիտանայի ըմբիշ Ռոս Կոննելլին էր, ում նույնպես առանց հնարավորություն տալու 10։0 հաղթեց։ Քառորդ եզրափակիչում Թևանյանը մրցագորգում էր ճապոնացի Ռյոմա Անարկուի հետ։ Պայքարը համառ էր, բայց Թևանյանը 4։3 հաշվով առավելության հասավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 

Եզրափակիչ փուլում Թևանյանը պայքարելով թուրք ըմբիշ Համզա Ալաջայի հետ հաղթանակ տարավ 8։4 հաշվով  և նվաճեց մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ 

 

 

 

1271