Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) անդրադարձել է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հատկապես  Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայտնված բռնության քարոզին, այլատյացությանը։

«Telegram-ի որդեգրած փիլիսոփայությունը գրաքննությանն ու իշխանությունների ճնշմանը դիմակայելն է: Այս հարթակն այսօր ունի ավելի քան 700 միլիոն ակտիվ օգտատեր և դարձել է պարգև ամբողջ աշխարհում հակակառավարական ցուցարարների համար:  Չնայած դրան՝ սոցիալական հարթակը դարձրել է ապաստարան քաղաքական դրդապատճառներով հարձակումների և ապշեցուցիչ ապատեղեկատվության համար:

Ադրբեջանում հավելվածը դարձել է ատելության խոսքի, քարոզչության և այլախոհությունը ճնշելու օղակ։ Դրա օգտագործումը կտրուկ աճել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ժամանակ, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն 1990-ականների կեսերից բնակեցված և վերահսկվում է էթնիկ հայերի կողմից»,- նշում է ինստիտուտը։

Նա անդրադարձել է ադրբեջանական տելեգրամ ալիքներից մեկին․ «2022 թվականի սեպտեմբերի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսվեցին մարտերը, որոնք երկու օրվա ընթացքում խլեցին ավելի քան 200 զինծառայողի կյանք, այն սկսեց տարածել ադրբեջանցի զինծառայողների կողմից հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները:

Տեսանյութերից մեկում, որը նկարահանել է ադրբեջանցի զինվորը, երևում է հայ զինծառայողի դիակի պղծումը։

Անգամ 2022 թվականի հուլիսին ստեղծված ռուսալեզու այս ալիքի անվանումն է անհանգստացնող։ «Խաչ» բառը ռասիստական արտահայտություն է, որը կարող է վերաբերել ծագումով կովկասյան մարդկանց, բայց կոնկրետ և ավելի հաճախ՝ հայերին։ Ալիքն ունի ավելի քան 7300 բաժանորդ և պահեստային ալիք՝ հիմնական ալիքի հեռացման դեպքում։ Այն շարունակում է կիսվել զոհված հայ զինվորների գրաֆիկական պատկերներով և տեսանյութերով՝ ուղեկցվելով խիստ ապամարդկային լեզվով»։

IWPR-ն խոսել է նաև ադրբեջանկան այն տելեգրամյան ալիքներից, որտեղ թիրախավորվում են ֆեմինիստ և քուիր ակտիվիստներն։

«Ատելությամբ լցված ռուսալեզու տելեգրամյան ալիքները՝ կապված Ադրբեջանի հետ, նորություն չեն։ Այժմ փակված Dirçəliş 22/30 (Վերածնունդ) թիրախը ֆեմինիստներն ու քուիր ակտիվիստներն էին: Նման ահաբեկումը 2021 թվականի նոյեմբերին հանգեցրեց 19-ամյա աղջկա ինքնասպանությանը, երբ ալիքը մի քանի ինտիմ լուսանկարներ էր տարածել: 17-ամյա մի երիտասարդի մեղադրանք է առաջադրվել նկարների արտահոսքի համար, և նա դատապարտվել է չորսուկես տարվա ազատազրկման։

2021 թվականի մարտին LGBTQ+ Minority ամսագիրը հայտնել էր, որ Pure Blood կոչվող ալիքը թիրախավորել է ադրբեջանական ԼԳԲՏՔ համայնքի անդամներին: Մյուս թիրախը Ռուսաստանում ապրող երիտասարդ ադրբեջանցիներն են, որոնք ռոմանտիկ հարաբերությունների մեջ են ազգությամբ հայերի հետ:

Այս ալիքների թիրախային լսարանը ռուսալեզու երիտասարդ ադրբեջանցիներն են, որոնք արտացոլում են ռուսական ծայրահեղ պահպանողական մշակույթը»,- նշված է հոդվածում։

Ինստիտուտը նշում է, որ 2021 թվականի մարտին Ադրբեջանում հայտնաբերվեցին մի քանի Telegram խմբեր, որոնք կիսում էին  կանանց մերկ լուսանկարներով և տեսագրություններով: Նրանց զոհերի թվում էին լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ և վտարանդի քաղաքական ակտիվիստների ընտանիքի կին անդամներ, ինչպես նաև սովորական կանայք։ Խմբերի և նկարների մասին հաղորդվել է Telegram-ին, սակայն շաբաթներ են պահանջվել, մինչև դրանք հանվեն: 

Ըստ հոդվածի՝ տելեգրամյան ալիքները տարածել են լրագրող Ֆաթիմա Մովլամլիի, վտարանդի այլախոհ բլոգեր Մահամմադ Միրզալիի քրոջ, քաղաքացիական ակտիվիստ Նարմին Շահմարզադեի և ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ջամիլ Հասանլիի դստեր՝ Գյունել Հասանլիի զգայուն տեսանյութերը:

Ըստ Շահմարզադեի, ստեղծվել է երկու խումբ, որոնք ուղղված են հատուկ իրեն և կարճ ժամանակում հավաքել են հազարավոր անդամների. նրա նկարները հավաքել են ավելի քան 10,000 դիտում:

Երկու խմբերն ի վերջո ջնջվել են: Այնուամենայնիվ, ադմինիստրատորները փակել են հաղորդված ալիքը պարզապես նորը որպես մասնավոր խումբ բացելու համար՝ դժվարացնելով հետևելն ու միանալը:

«Վիրտուալ ահաբեկումը պարտադիր չէ, որ առցանց լինի: 2021 թվականի մարտին Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ և հայտնի բլոգեր Մահամմեդ Միրզալին սկսել է սպառնալիքներ ստանալ անհայտ համարներից՝ իր մերձավոր մարդկանց, այդ թվում՝ քրոջ ինտիմ տեսագրություններով։ Հարձակումները սաստկացան այն բանից հետո, երբ նա հարցազրույց տվեց հայկական «Civilnet» լրատվականին։

Սրանք դատարկ սպառնալիքներ չէին. 27-ամյա երիտասարդը ողջ է մնացել Ֆրանսիայի Նանտ քաղաքում, որտեղ նա ապրում է որպես քաղաքական փախստական, նրա վրա կրակել են, դանակահարվել և դաժան ծեծի ենթարկվել: 2022 թվականի հունիսի 12-ին ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդասպանների՝ կասկածելով, որ նրանք ուղարկվել են սպանելու նրան»,- գրում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը։

Վերլուծությունը Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի համար պատրաստել են «Azerbajran Internet Watch»-ի հիմնադիր, ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլանը և Պրահայի Չարլզի համալսարանի ասպիրանտ Բահրուզ Սամադովը, որի հետազոտությունը կենտրոնացած է Ադրբեջանում ավտորիտարիզմի և ազգայնականության վրա:

913