Թուրքական «Բայկար» պաշտպանական ընկերությունը նախատեսում է երկու տարվա ընթացքում ավարտել Ուկրաինայում իր արտադրական գործարանի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է Baykar-ի գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը, հայտնում է Reuters-ը։

«Մեր ծրագիրն իրականացվում է։ Այժմ մենք ունենք ճարտարապետական նախագիծ։ Դետալային նախագծման փուլն ավարտված է։ Եվ մենք կանցնենք բուն շինարարությանը, երկու տարվա ընթացքում կցանկանայինք ավարտել այն»,- ասել է Բայրաքթարը։

591