Այն ընտանիքները, որոնց վնասները գնահատվել են, բոլորինը վերականգնվել են։ Ամբողջությամբ փլուզված տների վերականգնումը դեռ չի սկսվել, բայց լուծվել է այդ ընտանիքների վարձակալության խնդիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Մարզպետի խոսքով՝ Գեղարքունիքի մարզից տեղահանված բնակիչների 80 տոկոսն արդեն վերադարձել են իրենց տները, մյուսների հարցը կարգավորվում է։

Նա տեղեկացրել է նաև, որ ԵԱՀԿ դիտորդներն այցելել են մարզ, նրանց ցույց է տրվել տեղանքները, վնասների մասին տեղեկություններ են տրամադրվել։

503