Նոյեմբերի 17-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակից իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանը կավարտի Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը։

Անսամբլի կեսդարյա պատմությունն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդական երգի և պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք տաղանդավոր արտիստների արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է իր հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Անսամբլի ակունքներում ստեղծագործել են այնպիսի արվեստագետներ ինչպիսիք են՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ` Գրիգոր Հախինյանը, որը եղել է անսամբլի առաջին գեղարվեստական ղեկավարը, Վանուշ Խանամիրյանը, Ազատ Ղարիբյանը, Վաղարշակ Կոտոյանը: Շուրջ 20 և ավելի տարի գլխավոր բալետմայստերը եղել է ՀՀ վաստակավոր արտիստ Խաչիկ Մարգարյանը: Այս տարների ընթացքում հյուրախաղերով հանդես է եկել շուրջ 25 և ավելի երկրներում:

Մեր նոր ստեղծագործությունների կողքին մինչ օրս պահպանվում և շարունակում են հիացնել հանդիսատեսին վերը նշված մեր մեծ արտիստների բեմադրությունները և ստեղծագործությունները: Երևանցի հանդիսատեսի դատին կներկայացվեն անսամբլի վերջին տարիների նոր պարային բեմադրություններ, աշուղական և գուսանական երգի նոր կատարումներ։

Մինչ այդ՝ հոկտենբերի 21-ին Գյումրիում և նոյեմբերի 4-ի ն Վանաձորում, հանդիսատը բուռն ծափողջույններով ընդունեցին անսամբլի կատարումները: Համերգին գեղարվեստական ողջյուններով հանդես կգան ՝ վաստակավոր կոլեկտիվներ «Բերդ» պարային անսամբլը, Պարի պետական անսամբլը, «Բարեկամություն» պարարվեստի պետ. անսամբլը, ՀՀ ՊՆ «Սարդարապատ» անսամբլը, ինչպես նաև Թովմաս Պողոսյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո): Համերգի ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը:

Գեղ. ղեկավար՝ Արմեն Ներսիսյան

Երաժշտական մասի ղեկավար՝ ՀՀ մշ. վաստակավոր գործիչ Էլմիրա Կռոյան Գլխավոր բալետմայստեր՝ Արայիկ Գևորգյան

368