Ռուսաստանի պատանեկան հավաքականների նախկին կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար և ցանկանում է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Այժմ 19-ամյա ֆուտբոլիստը ելույթ է ունենում Սլովակիայի «Դուբնիցա» ակումբում։

«Շատ ուրախ եմ Հայաստան ժամանելու առթիվ, արդեն ներկայացրել եմ փաստաթղթեր հայկական անձնագիր ստանալու համար։ Առաջիկայում կմեկնեմ հայկական անձնագրի հետևից։ Անհամբերությամբ հրավերի եմ սպասում Հայաստանի հավաքականից»,- Էդուարդ Բագրինցևի խոսքերը մեջբերում է Metaratings-ը։

Էդուարդ Բագրինցևը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ 2022-ի սեպտեմբերից խաղում է «Դուբնիցայում»։ Նա խաղացել է Ռուսաստանի Մ15, Մ16, Մ17 և Մ19 հավաքականներում։ Բագրինցևը հայրը հայ է, իսկ մայրն ունի հայկական արմատներ։ Transfermarkt-ը 200 հազար եվրո է գնահատում կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը։

1526