Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ տուրում հայ շախմատիստներից երեքը շարունակեց հաղթարշավը՝ տանելով 3-րդ անընդմեջ հաղթանակը:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում Մարիամ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց ռումինացի Միրունա-Դարիա Լեհացիին: Մարիամը 3 միավորով 4 առաջատարներից մեկն է: Աստղիկ Հակոբյանն ունի 2,5 միավոր: Հաղթարշավը շարունակեց նաև մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարի մասնակից Գաբրիելա Հարությունյանը, որը սևերով պարտության մատնեց հունգարացի Լիլա Հանգեյին: Գաբրիելան 7 առաջատարներից մեկն է:

Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում 2-ական միավոր վաստակած 4 հայ շախմատիստներից միայն Արսեն Դավթյանը հաղթանակ տարավ՝ սպիտակներով առավելության հասնելով ռուսաստանցի Ալեքսեյ Գրեբնյովի նկատմամբ: Արսենը 3 առաջատարներից մեկն է: 2,5-ական միավորով նրանց հետապնդողների թվում են Ալեքս Սահակյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը:

Այսօր կկայանա առաջնության 4-րդ տուրը:

585