ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական չիպեր արտադրող «ПКК Миландр» ընկերության դեմ, ինչպես նաև Հայաստանից, Թայվանից և Շվեյցարիայից հարակից երեք ընկերությունների նկատմամբ։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ երկուշաբթի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։
«Պետդեպարտամենտը ցուցակագրել է «ПКК Миландр»-ին, քանի որ այն աշխատում է կամ աշխատել է ռուսական էլեկտրոնիկայի ոլորտում»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ «Миландр»-ը Մոսկվայի գիտահետազոտական և մշակման աշխատանքների ռազմական կառույցի մի մասն է»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ գանձապետարանը ներառել է հայաստանյան Milur Electronics LLC ընկերությունը, շվեյցարական Swiss Milur SA-ը և թայվանական Sharp Edge Engineering Inc.-ը։ Ընդգծվում է, որ երեք ընկերություններն էլ կապված են ПКК Миландр-ի հետ։