Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը ֆոսֆորային ռումբերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ռուսական քարոզչությունը կրկին փորձում է հայկական ԶԼՄ-ներում կրկնել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին իբր ֆոսֆորային զինամթերք մատակարարելու մասին հին սուտը: Երկու տարի առաջ մեր նախագահն ասաց, որ Ուկրաինան երբեք ոչ մի տեղ՝ այդ թվում Ադրբեջանին, ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել։

Ռուսական հերթական կեղծարարությունը, ինչպես նախկինում, նպատակ ունի անվստահություն և կասկած սերմանել Ուկրաինայի և Հայաստանի միջև, երկու պետությունների ժողովուրդների միջև։ Ուկրաինան եղել և մնում է բաց՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման և փոխշահավետ համագործակցության համար»։

911