Երգիչ Սևակ Խանաղյանը ներկայացրել է իր «Արցախ» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը:

 

«Հիմա, առավել քան երբևէ, Արցախը քո կարիքն ունի։


Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։


Միացի՛ր համահայկական շարժմանը և արա՛ քո նվիրատվությունը հիմա՝


🔗 www.himnadram.org»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է երգիչը:

 

Երգի բառերի հեղինակը Սոսսի Խանիկյանն է: 

 

«Ես ու Սևակ Խանաղյանն այս երգը գրել էինք, երբ Արցախը խաղաղ էր ու ծաղկուն: Տարբեր պատճառներով երգի պրեմիերան ուշացավ: Ու դա երևի պատահական չէր, այս երգը պիտի հիմա հնչեր, որովհետև մենք հավատում ենք, որ մոտ ապագայում Արցախն էլի ծաղկելու է, ավելի է հզորանալու: Անցյալում` ներկայի մասին գրված այս գործը դարձավ մեր ապագան խորհրդանշող երգ: Սևակն այս երգով կոչ է անում միանալ Համահայկական հիմնադրամի հանգանակություններին, որպեսզի երգի խոսքերը նորից դառնան իրականություն www.himnadram.org»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սոսսի Խանիկյանը:

 

 

 

3536