Արցախում հաշվառվածների՝ հոկտեմբերի կենսաթոշակները և նպաստները կվճարվեն Հայաստանում

Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից։
Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 (թեժ գիծ):
08 Հոկտեմբեր, 2020 22:23
923
Կրթաթոշակի տրամադրման մրցույթ՝ ՀՀ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար
02 Մայիս, 2025 14:00
Թոշակ և ինքնաթիռի տոմս «ինքնաարտաքսվողներին»․ Թրամփի նոր նախաձեռնությունը
16 Ապրիլ, 2025 21:30
Մրցույթ` Ռումինիայի բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու համար
28 Փետրվար, 2025 11:18
Արցախցիները կշարունակեն ստանալ 68 հազար դրամ աջակցություն. նախարար
08 Ապրիլ, 2021 00:45