Հրդեհ՝ Գյումրու «Լոֆթ» ժամանցային կենտրոնում
Նոյեմբերի 26-ին, ժամը 13:50-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու 50/4 հասցեում գտնվող «ԼՈՖԹ» ժամանցային կենտրոնում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:09-ին, մարվել՝ 14:22-ին:
26 Նոյեմբեր, 2022 16:32
678