Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Norway Chess-ում: Հաղորդում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր Իրանից Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Գրոսմայստերները դասական պարտիան ավարտեցին ոչ-ոքի: Մրցաշարի կանոնադրության համաձայն` շախմատիտսները ուժերը չափեցին «արմագեդոն» շախմատում, որտեղ առավելության հասավ Ֆիրուջան:

Մյուս պարտիաներում հաղթանակ տոնեցին աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և Տարի Արյանը:

Այս տուրից հետո Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը և երկրորդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը:

900