Իոանիս Լագոս (Եվրախորհրդարանի պատգամավոր, Հունաստան) - ԼՂ-ում տեղի ունեցողը Հայոց ցեղասպանության շարունակությունն է: Որքա՞ն է ԵՄ-ն շարունակելու հանդուրժել Թուրքիայի այս գործողությունները: Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, իսկ այն ռմբակոծում է դիրքերը Հայաստանում, ԼՂ-ում: Մարդիկ ուզում են ապրել ԼՂ-ում, և նրանք այս պահին հարձակման են ենթարկվել: Մենք պետք է հստակ դեր կատարենք, պատժամիջոցներ կիրառենք Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, մյուս կողմից՝ աջակցենք Հայաստանին: Ես նաև հայտարարել եմ, որ պատրաստ եմ միանալու հայկական բանակին որպես կամավոր՝ Ադրբեջանի դեմ կռվելու համար:



Անդրեաս Շիդեր (Եվրախորհրդարանի պատգամավոր, Ավստրիա) - Չկա ռազմական լուծում, անհրաժեշտ է անհապաղ զինադադար, պետք է վերադառնալ բանակցությունների, ԵԱՀԿ Մինսկի խումբն է հիմնական հարթակը:



Բեռնարդ Գուետա (Եվրախորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա) - Հակամարտությունը մեզ հիշեցնում է Հայոց ցեղասպանությունը, որը ժխտվում է Թուրքիայի կողմից: Մենք հիշում ենք հայերի ցավը, բայց Ստալինը գծեց սահմանները նախկին ԽՍՀՄ տարածքում այնպես, որ յուրաքանչյուր հանրապետություն ունենա փոքրամասնություն: Հիմա պետք է վերադառնալ բանակցությունների:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում:

755