Վանաձորում քաղաքացիները մետաղյա ձողերով հարվածներ են հասցրել պարեկներին. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը. «Տեսակետը, իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերևույթ չի համապատասխանում իրականությանը։ Տվյալ պահին հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում բոլոր հանգամանքները կպարզվեն։ Հակիրճ ասեմ, որ այնտեղ նույնիսկ հակառակ պրոցեսն է եղել. քաղաքացիների կողմից են եղել ոչ օրինական գործողություններ»։

Ըստ Ֆիդանյանի՝ քաղաքացիները մետաղյա ձողերով հարվածներ են հասցրել պարեկներին, կա 2 տուժած: Իսկ միջադեպը եղել է այն բանից հետո, երբ քաղաքացիները կոպիտ խախտումներով են վարել մեքենան, և ոստիկանները փորձել են սաստել նրանց։

1088