Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաշքենդ

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը դեկտեմբերի 11-14-ը Տաշքենդում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 15-րդ համաժողովին և Հումանիտար համագործակցության խորհրդի ու Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի խորհրդի համատեղ նիստին:
ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 15-րդ համաժողովին մասնակցելու նպատակով ԱրաԽզմալյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, մշակույթի ոլորտի գործիչներ:
Նիստին քննարկվելու են ՀՀՄՀ 2023 թ. ծրագիրը, ինչպես նաև կայանալու է ՀՀՄՀ վարչության նոր նախագահի ընտրությունը:
12 Դեկտեմբեր, 2022 18:41
661
Միջազգային հարթակներում հայկական ներկայությունը չափազանց կարևոր է. Արա Խզմալյան
17 Հունիս, 2022 03:03
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով Սյունիքում է
27 Հուլիս, 2021 21:32
«Սկսում ենք լայնածավալ մշակութային այցեր սահմանամերձ, հեռավոր համայնքներում». Արա Խզմալյան
22 Հուլիս, 2021 20:42