Մադրիդի «Ռեալը» թույլատրել է հարձակվող Կարիմ Բենզեմային միանալ Ֆրանսիայի հավաքականին Արգենտինայի դեմ Կատարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից առաջ, հայտնում է Mundo Deportivo-ն:

Ըստ հրապարակման՝ 34-ամյա հարձակվողը սովորականի պես մարզվում է Մադրիդի «Ռեալում»։ Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրաժարվել էր պատասխանել Կատարի մրցաշարի վճռորոշ հանդիպմանը հարձակվողի մասնակցության մասին հարցին։

Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Բենզեման լքել է Ֆրանսիայի հավաքականի գտնվելու վայրը՝ ազդրի քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով, որը ստացել է մարզման ժամանակ։ Ըստ կանոնակարգի՝ Բենզեման կարող է աշխարհի առաջնության մեդալ ստանալ, քանի որ դուրս չի մնացել ազգային հավաքականի վերջնական հայտացուցակից։

Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը կկայանա կիրակի օրը «Լուսաիլ այկոնիկ» մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին։

409