ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արցախից Երևան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող:

Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 19-ին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը Շտապօգնության մեքենայով ԿՄԽԿ ուղեկցությամբ ճանապարհվել էր Երևան։

208