Կառավարությունը վերաբաշխում կատարեց ԿԳՄՍ նախարարությանը հատկացված բյուջեում և 974 մլն 720 հազար դրամ հատկացրեց մի շարք կրթական ու մշակութային հաստատությունների կապիտալ ծրագրերի իրականացմանը:

Նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նշեց, որ ծախսերը կարելի է դասակարգել 3 խմբի:

Նա նշեց, որ մի խումբ հաստատություններում նախատեսում են իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում հետագա անհրաժեշտ աշխատանքներն անելու համար, և այստեղ ունեն երկու դպրոց, մեկ մշակութային հաստատություն և մեկ շատ կարևոր ծրագիր, որն ուղղված է դպրոցականների գիտական հետաքրքրվածության մեծացմանը և այդ նպատակով գիտական միջավայրի ու թանգարանի ձևավորմանը, և այս փուլով առաջարկում են նախագծանախահաշվային փաստաղթերի մշակում իրականացնել:

«Շինարարական աշխատանքները ծախսերի 2-րդ բլոկն են և վերաբերում են 4 մշակութային հաստատություններում անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը, 3-րդ բլոկը վերաբերում է 6 կրթական հաստատությունների և 3 մշակութային հաստատությունների գույքով ապահովման ծրագրերին»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե որտեղ կոնկրետ ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն:

 

499