Դեկտեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պաշտոնապես բացվեց ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը՝ «Big Christmas market with Coca-Cola 2023»-ը, որը բաց է լինելու մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ՝ 12:00-23:00:
«Big Projects»-ի կողմից կազմակերպված տարվա ամենամեծ ու մասշտաբային ամանորյա իրադարձությունը ընդգրկում է 280-ից ավելի ամենատարբեր մասշտաբի բիզնեսներ, ձեռագործ աշխատանքներ ներկայացնող անհատների: Ընկերությունների մեծամասնությունը հայկական փոքր և միջին բիզնեսներն են, որոնք կարողանում են ներկայանալ միջազգային մի շարք խոշոր բրենդերի կողքին՝ մեկ հարթակում:

Միջոցառման նպատակն է նախ քաղաքացիների համար ամանորյա գնումները համատեղել հետաքրքիր ժամանցի հետ, ինչպես նաև՝ խթանել Հայաստանում արտադրող-սպառող կապի ամրապնդ
ումը, բիզնեսներին տալ հնարավորություն միանգամից մեծ թվով այցելուների համար ներկայացնել իրենց արտադրանքը և, իհարկե, օգտագործել ցուցահանդեսը որպես բրենդի առաջխաղացման գործիք՝ իր բոլոր հնարավորություններով: Կազմակերպիչները միջոցառմանը պատրաստվել են դեռ հունիսից:

Ցուցահանդեսի շրջանակներում լինելու է նաև սոցիալական անկյուն, որտեղ ներկայացված են լինելու հասարակական և բարեգործական մի շարք կազմակերպություններ:

Պաշտոնական բացմանը ներկա է եղել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որն իր խոսքում նշել է.
«Այս ամանորյա խոշորագույն միջոցառումը կարևոր հարթակ է տեղական ընկերությունների համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը միջազգային մի շարք խոշոր բրենդների կողքին։ Այս ցուցահանդեսը նաև հրաշալի հնարավորություն է ոլորտում ներգրավված տնտեսավարողների համար սեփական արտադրանքի մրցունակությունը գնահատելու և նոր գործարար կապեր հաստատելու համար»:


ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը ողջունելով բոլորին՝ նշեց.
«Զբոսաշրջության կոմիտեն սիրով աջակցում է միջոցառմանը, ուրախ ենք, որ ցուցահանդեսը կրում է շարունակական բնույթ. ամեն տարի 250-ից ավելի ընկերություն ներկայացնում են մեծամասամբ հայկական արտադրության ապրանքներ՝ պարգևելով մեզ ամանոյա տրամադրություն։ Վստահ եմ, որ այս տարվա տոնավաճառը ևս կլինի հիշարժան և հաճելի պահերով լի, մաղթում եմ բոլորիս լավ տրամադրություն և հաճելի գնումներ»:

Ցուցահանդեսի հիմնական գործընկեր «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «Կոկա-Կոլա» ընկերությունը ևս ներկայացված է իր ըմպելիքներով, Սանտայի հայտնի տնակով և նորարարական լուծումներով հագեցած տաղավարով: Մեր նպատակն է ստեղծել ջերմ և կախարդական մթնոլորտ բոլոր այցելուների համար, զովացնել և երջանկացնել նրանց մեր ըմպելիքներորվ, ինչպես նաև աջակցել տեղական բիզնեսներին՝ ամանորյա հրաշք ակնթարթներ պարգևելով մեր սպառողներին։

Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր Գիմեքս ՍՊԸ-ի (Orig Inn market) հիմնադիր տնօրեն Ալֆրեդ Աբեդին շնորհակալություն հայտնեց նման միջոցառման կազմակերպման համար։ Արդեն 2-րդ տարին է, ինչ Գիմեքս ընկերությունը մասնակցում է Big Christmas Market - ին, և այս տարի որպես գլխավոր հովանավոր։ Նա շնորհավորեց բոլորին՝ նման մասշտաբային նախագծի իրականացման համար, որն, ըստ իրեն, ամենակայացածն է ՀՀ-ում։
«Ուրախալի է, որ մեզ մոտ քայլ առ քայլ զարգանում են ցուցահանդեսները թե՛ որակապես, թե՛ իրենց մասշտաբներով»,-հավելեց նա:


Ցուցահանդեսի գլխավոր գործընկեր «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը նշեց.

«Ուրախ ենք` արդեն երկրորդ տարին մասնակցելու այս նախաձեռնությանը որպես գլխավոր գործընկեր: Մենք կարևորում ենք տարբեր գործուն հարթակներին աջակցությունը` խթանելու բիզնես միջավայրի ակտիվությունը Հայաստանում»:

Ներկաներին ողջունեց ցուցահանդեսի կազմակերպիչ՝ «Big Projects» ընկերության հիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյանը.

«Մեր թիմն առանց որևէ ջանք խնայելու հունիսից պատրաստվել է այս օրվան: Շնորհակալություն եմ հայտնում մեզ վստահած 280 գործընկերներին՝ չնայած անկայուն և դժվար ժամանակներին: Վստահ ենք, որ սա լավ առիթ է համատեղելու հաճելին օգտակարի հետ՝ կատարել ամանորյա գնումները՝ մեկ վայրից և խթանել տեղական արտադրության սպառմանը»:

Մեգա և Սպրինտ խաղարկություններ
, արժեքավոր բազմաթիվ նվերներ, ամանորյա թեմատիկ
միջոցառումներ, նեոնային ֆանտաստիկ ֆոտոզոնաներ.
  դեկտեմբերի 23-27, ժամը 12:00-23:00, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս ամենը Ձեզ է սպասում: Մուտքն ազատ է, իսկ Հանրապետության Հրապարակից դեպի համալիր են շարժվելու անվճար ավտոբուսներ՝  ժամը մեկ: «Big Christmas market with Coca-Cola 2023»-ի կազմակերպիչը Big Projects-ն է,  հիմնական գործընկեր՝ Coca-Cola, գլխավոր հովանավորն է Orig Inn-ը,  գլխավոր գործընկեր՝ Galaxy Group of Companies, իսկ  հովանավոր՝ Idplus:

706