Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն հրաժեշտ է տվել իր ընտանիքին և ընկերներին, այս մասին իր Twitter-ում հայտնել է բրիտանացի գործարար, սպորտային կառավարման գործակալության բաժնետեր Ֆրենկ Խալիդը։

Մեկ ամիս է՝ 82-ամյա Պելեն հիվանդանոցում է։ Երկու տարի առաջ նրան քաղցկեղ են ախտորոշել։

«Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքին ու ընկերներին։ Ֆուտբոլի լեգենդը կամաց-կամաց տանուլ է տալիս քաղցկեղի դեմ պայքարը, ընտանիքը հայտնել է, որ «նրա վիճակը նորից վատացել է»,- գրել է Խալիդը։

Հեղինակավոր սպորտային լրագրող Տարիկ Պանժան քննադատել է ձեռնարկատիրոջ հայտարարությունը։

«Որտեղի՞ց գիտեք։ Սարսափելի կայքեր են, որոնք թարմացումներ են հրապարակում ծանր հիվանդ մարդու առողջության մասին: Չակերտների օգտագործումն էլ ավելի աղաղակող է: Ակնհայտ է, որ Պելեն ծանր հիվանդ է, բայց հատկապես աչքի են զարնում նման չստուգված ինսայդերները»,- զայրացած արձագանքել է Պանժան։

1964