Երևանի ավագանու նիստում այսօր հաստատվեց մայրաքաղաքի 2023 թ. զարգացման ծրագիրը։

Ըստ այդմ՝ քաղաքի 12 արտահիվանդանոցային բուժհաստատություններ կվերակազմակերպվեն 5 արտահիվանդանոցային բուժհաստատության։ Նախատեսված բարեփոխումների արդյունքում մայրաքաղաքի տիրույթում կգործի առողջապահական 23 կազմակերպություն։ 

2023 թ. մայրաքաղաք կբերվի ավտոբուսների նոր խմբաքանակ, այդ թվում 150 միջին դասի և 87 մեծ ավտոբուս։ Դրանք կհարմարեցվեն սահմանափակ հնարավորություններով մարդկանց սպասարկմանը։ Բացի այդ, կհատկացվի 6,5 մլն դոլար ավտոբուսային դեպո կառուցելու համար։

Կշարունակվի 24 մանկապարտեզների կապիտալ շինարարությունը, որոնցից երկուսը կբացվեն 2023 թ. հունվարին։ Մարտին կստորագրվեն վարկային և դրամաշնորհային ծրագրեր, որոնցով նախատեսվում է 14 մանկապարտեզի և 6 պոլիկլինիկայի կապիտալ շինարարություն։

865