Հայկ Մարտիրոսյանը՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված կայծակնային շախմատի աշխարհի առաջնության 21 տուրերի արդյունքում հայ գրոսմայստերը ԱՄՆ ներկայացուցիչ Նակամուրա Հիկարուի հետ վաստակել է 15 միավոր և կիսել 2-3-րդ տեղերը։ Հայկ Մարտիրոսյանը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Հայկ Մարտիրոսյանը կպարգևատրվի 40 հազար դոլարով:
Աշխարհի չեմպիոնի կոչումը կարիերայում 6-րդ անգամ նվաճել է նորվեգացի Մագնուս Կարլսենը, որն օրեր առաջ հաղթել էր նաև արագ շախմատի աշխարհի առաջնությունում։ Կարլսենը վաստակել է 16 միավոր։
Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Էլինա Դանիելյանը։ 17 մրցախաղից հետո նա վաստակել է 10,5 միավոր և զբաղեցրել է 14-րդ տեղը ՝ արժանանալով 2000 դոլար պարգևավճարի:
30 Դեկտեմբեր, 2022 20:33
1244
Ակնհայտ է, որ նախագահների խումբը ամբողջովին հանձնում է Արցախը․ Հայկ Խանումյանը՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի մասին
20 Սեպտեմբեր, 2023 11:28
Տարել ես մի միլիոն դոլար, 800 հազարը բեր, 200 հազարն էլ քեզ նվեր՝ ազգը փրկելու համար. «Դոգ»-ը՝ Հայկ Մարությանին
18 Սեպտեմբեր, 2023 22:43
Խփում են Երևանի սրտին և անցնում են Հայաստանը տապալելու իրենց դավադիր ծրագրին. Կոնջորյանը՝ ընդդիմության մասին
15 Սեպտեմբեր, 2023 20:56