«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ ճնշման կարգավորիչ կետի խափանման հետևանքով հունվարի 3-ին ժամը 9:40-ից դադարեցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի թիվ 145 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

962