Թուրքական կողմն այսօր հայտնել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է․ Վահան Հունանյան
Արձագանքելով թուրքական մամուլում շրջանառվող լուրերին, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ բեռնափոխադրումների արգելքը, Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն araratnews.am-ին ասել է.
«Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է:
Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»։
06 Հունվար, 2023 19:18
990
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Հարրի Քամյանի հետ
11 Սեպտեմբեր, 2024 11:13
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ
03 Սեպտեմբեր, 2024 20:13
Վահան Կոստանյանը և Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարության պետքարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ
03 Սեպտեմբեր, 2024 15:50
Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը
29 Հունիս, 2023 18:03
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ազատվել է աշխատանքից
13 Մարտ, 2023 17:20
Ադրբեջանի կողմից իր ԶՈՒ-ի ռազմական հանցագործությունները հետաքննելու հայտարարությունը կեղծիք էր. ՀՀ ԱԳՆ խոսնակ
09 Փետրվար, 2023 16:51