115 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ-ի ամենատարեց մարդը՝ Բեսի Հենդրիքսը։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Ըստ Gerontological Research Group-ի, որը մասնագիտացած է 110 տարեկանից բարձր անձանց հետևելու հարցում, Հենդրիքսն աշխարհի չորրորդ ամենատարեց մարդն էր:

Հաղորդվում է, որ կինը ծնվել է 1907 թվականի նոյեմբերի 7-ին Այովա նահանգում՝ բազմանդամ ընտանիքում։ Բեսի Հենդրիքսմ ունեցել է հինգ երեխա, որից երեքը, սակայն, մորից շուտ են մահացել, նաև ինը թոռ, 28 ծոռ և 42 ծոռ։

Իր հարցազրույցներից մեկում Հենդրիքսը երկար և հաջողակ կյանքի գաղտնիքն անվանել է «քրտնաջան աշխատանքը»:

Նոյեմբերին Հենդրիքսը նշել է 115-ամյակը։ Նրա երեխաները պատմել են, որ մոր երկարակեցության գաղտնիքը ուժեղ բնավորությունն է, անկախությունն ու նույնիսկ ամենադժվար հանգամանքներում չհանձնվելու կարողությունը։ 
 

792