Վիրջինիա նահանգի Նյուպորտ Նյուզ քաղաքում վեցամյա տղա է ձերբակալվել տարրական դպրոցում կրակելու և ուսուցչուհուն վիրավորելու համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանապետ Սթիվ Դրյուին։

«Նա վեց տարեկան աշակերտ է: Այժմ նա կալանքի տակ է»,- ասել է Դրյուն:

Ոստիկանը հավելել է, որ «դա պատահական կրակոց չի եղել»։ Նա նաև նշել է, որ վիճաբանություն է եղել ուսուցչի և աշակերտի միջև։

«Մենք կուսումնասիրենք, կան հարցեր, որոնք ուզում ենք տալ և պարզել։ Ես ուզում եմ իմանալ, թե որտեղից այդ հրազենը, ինչ իրավիճակ է», – ասել է Դրյուն:

Ըստ ոստիկանության՝ ուսուցչուհին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, «նրա վնասվածքները համարվում են կյանքին վտանգ սպառնացող»։

Ավելի վաղ ամերիկացի վերլուծաբանները հայտնել էին, որ 2023 թվականի սկզբից ԱՄՆ-ում հրազենի հետ կապված միջադեպերի հետևանքով զոհվել է ավելի քան 130 մարդ։

558