Սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ցուցանիշները նվազել են

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2023 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված ակտիվության միջին ինտենսիվություն։
Նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացության ցուցանիշները նվազել են 1.3 անգամ, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1.9 անգամ։ Ընդհանուր դեպքերի շուրջ 68%-ը կազմում են մինչև 18 տարեկանները։
10 Հունվար, 2023 12:47
201