Քաղաքապետարանը պարտավորվել է վերացնել առաջացած խնդիրները. ԿԳՄՍ փոխնախարարը՝ ամանորյա լուսավորության մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է
Երևանում պատմամշակութային հուշարձանների վրա Ամանորյա տոնական լուսավորության գործընթացին։ «Որևէ պաշտոնական գնահատում չի իրականացվել: Քաղաքապետարանը վերցրել է պարտավորություն՝ այդ գործընթացը մինիմալ միջամտություններով իրականացնելու համար և պարտավորվել է հետո վերացնել բոլոր այն խնդիրները, որոնք կառաջանան այդ գործողությունների հետևանքով»,-ասաց փոխնախարարը: Ըստ նրա՝ բազմաթիվ գործընթացներ կան, որոնց համար կարիք է լինում շենքերի վրա մինիմալ միջամտություն անելու, և հետո նորմալ է այդ միջամտությունների հետևանքները վերացնելը։
13 Հունվար, 2023 14:04
577