Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել բրազիլական «Գրեմիոյի» կազմում իր նորամուտի ժամանակ:

Երեքշաբթի օրը Գրեմիոն հաղթել է «Սան Լուիսին» 4-1 հաշվով «Recopa Gauch Cup»-ի խաղում և դարձել քառակի գավաթակիր։

35-ամյա Սուարեսի համաձայնությունը բրազիլական ակումբի հետ հաշվարկված է մինչև 2024 թվականի ավարտը։

Սուարեսի նախորդ ակումբը հարազատ ուրուգվայական «Նասիոնալն» էր: Եվրոպայում ուրուգվայցին ելույթ է ունեցել 2006-ից 2022 թվականներին։ Նա խաղացել է հոլանդական Գրոնինգենում (2006-2007) և «Այաքսում» (2007-2011), անգլիական «Լիվերպուլում» (2011-2014), ինչպես նաև իսպանական «Բարսելոնայում» (2014-2020) և Մադրիդի «Ատլետիկո» (2020-2022) թ.:

456