Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, 2022 թ-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է 12 ԳՇ կարգադրությունը, որի 7-րդ կետում հստակ հրահանգավորած է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի  դյուրավառ հեղուկների օգտագործումը։

Վարչապետի խոսքով՝ հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար չունենալ Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած դեպքը։

«Բայց ինչ ենք պարզում, պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարրան լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, նախնական տվյալներով, հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ենթադրում ենք՝ ոչ դիտավորյալ։ Հույս ունեմ՝ Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները»,-նշեց վարչապետը։

Կառավարության նիստում Փաշինյանն ասաց, որ այդ հարցում զիջումներ չեն լինելու։

 

 

959