Կատարում տեղի ունեցած ֆուտբոլի 2022 աշխարհի առաջնությանը ավելի շատ երկրպագուներ են գնացել, քան 2018 թվականին ռուսաստանում։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ն։ 

Քաթարի մրցաշարը մարզադաշտերում դիտել է 3,4 միլիոն մարդ, ինչը գերազանցել է Ռուսաստանում 2018 թվականի աշխարհի առաջնության հանդիսատեսին, որը կազմում էր 3 միլիոն երկրպագու։
Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ խաղը դիտել է շուրջ 1,5 միլիարդ հեռուստադիտող ամբողջ աշխարհում, և ավելի քան 550 միլիոն մարդ դիտել է բացման խաղը: Մրցաշարի ընդհանուր հանդիսատեսը կազմում է մոտ 5 միլիարդ մարդ։

Բացի այդ, աշխարհի առաջնության ժամանակ սոցիալական ցանցերում տեղադրվել է 93,6 միլիոն թեմատիկ գրառում՝ 262 միլիարդ ընդհանուր հասանելիությամբ։

Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում անցկացվել է աշխարհի առաջնությունը։ Հաղթանակը տարել է Արգենտինայի հավաքականը, Ֆրանսիայի հավաքականը նվաճել է արծաթե մեդալը, իսկ խորվաթները ստացան բրոնզը։

19371