ԿԸՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան
Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի հրավերով հունվարի 23-26-ը Նյու Դելիում ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները կմասնակցեն «Տեխնոլոգիաների օգտագործում և ընտրությունների ամբողջականություն» թեմայով միջազգային համաժողովին»։
Ծրագիրը ներառում է երկօրյա միջազգային համաժողով, որին հաջորդում են ընտրողների ազգային և Հանրապետության օրվա տոնակատարությունները։
ԿԸՀ նախագահի հետ Նյու Դելի կմեկնեն ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետի պաշտոնակատար Սեդաննա Մարգարյանը։ Նախորդ տարվա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի կազմակերպած «Ընտրությունների կառավարման մարմինների դերը, շրջանակը և կարողությունը» թեմայով երկօրյա միջազգային համաժողովին մասնակցել էին ՀՀ ԿԸՀ անդամներ Արուսյակ Տերչանյանը և Սիլվա Մարկոսյանը։
21 Հունվար, 2023 15:50
1640
Ալեն Սիմոնյանը կմեկնի Ստամբուլ
14 Ապրիլ, 2026 11:42
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն
23 Մարտ, 2025 14:55
Նիկոլ Փաշինյանը Դավոս կմեկնի վաղը
22 Հունվար, 2025 16:29
Հնդկաստանի կառավարությունը շարունակական երկխոսության մեջ է Մոսկվայի և Կիևի հետ․ Հնդկաստանի ԱԳՆ
04 Սեպտեմբեր, 2026 16:12
Բելգիայի վարչապետը շոգի պատճառով չի կարողացել Մոդիին նվիրել «Հնդկաստանի դարպասների» շոկոլադե կրկնօրինակը
03 Սեպտեմբեր, 2026 17:48
Եվրասիական հովանոց․ Բիշքեկում ՇՀԿ-ն հայտարարեց՝ բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումն անշրջելի է
03 Սեպտեմբեր, 2026 17:30