«Պարի Սեն Ժերմենը» Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում հաղթել է տարածաշրջանային լիգայի «Պայ դե Կասել» ակումբին։

Լանսում կայացած հանդիպումն ավարտվել է 7։0 հաշվով՝ հօգուտ փարիզյան ակումբի։ Պենտատրիկի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն (33, 34, 40, 56 և 79 րոպե): Նա դարձավ ՊՍԺ-ի առաջին խաղացողը, որը 5 գոլ է խփել պաշտոնական խաղում։ Գոլի հեղինակ են դարձել նաև Նեյմարը (33) և Կառլոս Սոլերը (64):

«ՊՍԺ»-ն դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչ, որտեղ արտագնա խաղում կխաղա «Մարսելի» հետ։ Հանդիպումը կկայանա փետրվարի 7-ին կամ 8-ին։

610