«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարել է, որ կցանկանար կարիերան ավարտել իտալական ակումբում:

Ժիրուն «Միլանում» է հանդես գալիս 2021 թվականից, իսկ 2021/22 մրցաշրջանում թիմի հետ հաղթել է Իտալիայի առաջնությունը։ Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա ֆրանսիացին անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Դեկտեմբերին լրատվամիջոցները հայտնել էին, որ ակումբը մոտ է հարձակվողի հետ պայմանագիրը երկարաձգելուն։

«Ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրս «Միլանի» հետ։ Այս պահին մենք սա անելու մասին խոսելու փուլում ենք, բանակցում ենք։ Հուսով եմ՝ այստեղ կարող եմ ավարտել կարիերաս»,- Ժիրուին մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։

Նախկինում Ժիրուն հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում» և «Չելսիում», ինչպես նաև ֆրանսիական Գրենոբլում, Իստրում, Տուրում և Մոնպելյեում:

572