Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանը։ 

Նա ծնվել է 1945 թվականի հունվարի 29-ին, Երևանում։ 1967-1972 թվականներին սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում։ Այնուհետև դասավանդել է կոնսերվատորիայում` նախ որպես գործիքների և երաժշտության տեսության դասախոս, ապա կոմպոզիցիայի պրոֆեսոր։ Նրա երաժշտությունը կատարվել է աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում։

Վերջին տարիներին Զոհրաբյանը ղեկավարում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնը։ 

533