«Ֆիորենտինայի» սպորտային տնօրեն Դանիելե Պրադեն ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ակումբը հետաքրքրված չէ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով։

 

Սպերցյանի նկատմամբ «Ֆիորենտինայի» հետաքրքրության մասին ավելի վաղ հայտնել էր Sport24 պորտալը։

«Դա ճիշտ չէ», - պատասխանել է Պրադեն Սպերցյանի նկատմամբ ակումբի հնարավոր հետաքրքրության մասին հարցին:

Սպերցյանը Կրասնոդարի սան է, ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն 2021 թվականի փետրվարին որոշել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ 2021/22 մրցաշրջանի վերջում Կրասնոդարի երկրպագուները կիսապաշտպանին ճանաչել են թիմի լավագույն խաղացող։ Դեկտեմբերին Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ։

 

2022/23 մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

951