«1991-1994 թվականների Արցախյան պատերազմում, որ տևեց մոտավորապես 1000 օր, հայկական կողմը ունեցել է ծանր, ծանրագույն, անգամ անհուսալի թվացող ժամանակահատվածներ: Ավելին, մենք ունեցել ենք նաև խուճապային պահեր, սակայն բոլոր դեպքերում, կարողացել ենք հաղթահարել և հասնել 1994-ի մայիսյան զինադադարին, որը հայկական դիվանագիտությանը տվել է ամուր դիրք բանակցային գործընթացում:

#ՀաղթելենքայնժամանակՀաղթելուենքհիմա»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հղում կատարելով Թաթուլ Հակոբյանի` «Պատերազմի ծանրագույն, անհուսալի օրերը, որ մենք հաղթահարեցինք 1991-1994-ին» հոդվածին։

 

3108