Վիրավորում ստացած զինծառայողը ենթարկվել է վիրահատության

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատության: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: «Վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, գտնվում է բժիշկնրի հսկողության տակ»,-հայտնեց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:
30 Հունվար, 2023 11:13
294