Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում հունվարի 29-ին՝ Cinema Pathe՛ 5-ում կայացավ ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի «ԼՈՒԿԱ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: «ԼՈՒԿԱ»-ն պետական աջակցություն ստացած խաղարկային ֆիլմ է՝ Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի, Հայաստանի համատեղ արտադրություն։ Հայկական կողմից ֆիլմի համաարտադրողն է (համապրոդյուսեր) Անժելա Ֆրանգյանը: 

«ԼՈՒԿԱ»-ն՝ Կաննի, Վենետիկի, Սանդանսի և Տորոնտոյի կինոփառատոների մասնակից և մրցանակակիր ֆիլմը հունվարի 30-ին ցուցադրվել է նաև Օստենդի (Բելգիա) միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմում գլխավոր երկու դերակատարներից մեկը դերասան Սամվել Թադևոսյանն է։ Նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը և դերասան Յոնաս Սմուլդերսը։ «Լուկան» Դինո Բուզատիի «Թաթարական անապատ» հայտնի վեպի ադապտացիան է։ 

577