Ստամբուլում Շվեյցարիայի գլխավոր հյուպատոսությունը հինգշաբթի դադարեցրել է աշխատանքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Սա արդեն վեցերորդ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունն է Թուրքիայի մայրաքաղաքում, որը փակվել է ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով՝ կապված Եվրոպայում տեղի ունեցած Ղուրանի այրման գործողությունների հետ, հաղորդում է TV100-ը։
Ավելի վաղ Նիդեռլանդների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հինգշաբթի ասել է, որ արևմտյան երկրները «հոգեբանական պատերազմ» են սանձազերծել իր երկրի դեմ՝ փակելով դիվանագիտական ներկայացուցչությունները ահաբեկչական սպառնալիքի պատրվակով՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։
Ավելի վաղ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատանը Ղուրանն այրելու պատճառով Թուրքիայի և Շվեդիայի միջև մեծ սկանդալ էր ծագել։ Նմանատիպ գործողություններ տեղի են ունեցել այլ երկրներում։ Հինգշաբթի օրը Նորվեգիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքել են ուրբաթ օրը թագավորությունում Ղուրանը այրելու ակցիայի պատճառով։
Թուրքիայում, ի պատասխան Շվեդիայում տեղի ունեցած սուրբ գրությունների պղծման, նրանք հայտարարեցին, որ չեն հաստատի Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։