Միջերկրական ծովում գտնվող Կոլումբո հրաբուխը պատրաստվում է ժայթքել: Զբոսաշրջիկների կողմից սիրված հունական Սանտորինի կղզուց շուրջ 7 կմ հեռավորության վրա եռում է հսկայական մագմայի օջախը։

Ինչպես պարզել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ գիտնականները, առաջիկա 150 տարվա ընթացքում ցանկացած պահի կարող է սկսվել հզոր ժայթքում, հայտնում է KP.RU-ն։ Անհնար է կանխատեսել ժայթքման ստույգ պահը, բայց այն շատ հզոր կլինի։

Խնդիրն այն է, որ ստորջրյա հրաբուխները քիչ են ուսումնասիրված: Այժմ, օգտագործելով Կոլումբոյի օրինակը, գիտնականները որոշել են կիրառել նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս բարձր որակով տեսնել ստորջրյա հրաբխի ակունքները:

«Դա նման է ուլտրաձայնի: Մենք ձայնային ալիքներ ենք օգտագործում հրաբխի ստորգետնյա կառուցվածքի պատկերը ստանալու համար: Այդպես էլ հայտնաբերել ենք մագմայի 1,4 խորանարդ կմ ծավալով հսկա կաթսան»,- ասել են հետազոտության հեղինակները։

Այս հրաբխի ժայթքումը աղետ կլինի Եվրոպայի և Մերձավոր Արևելքի համար, իսկ հետևանքները կազդեն ողջ աշխարհի վրա։

730