Նախօրեին սոցիալական ցանցերում տարածվել է գրառում այն մասին, որ պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների համար Իվանյան համայնքում կառուցվող թաղամասում շինարարները կատարած աշխատանքի դիմաց համապատասխան վարձատրություն չեն ստանում։

ԱՀ քաղաքաշինության նախարարությունն այս կապակցությամբ պարզաբանում է հրապարակել:

Նշվում է, որ վարձատրելիս 1 քառակուսի մետրի դիմաց վճարվում է 750 դրամ և արդյունքում առանձնատան տանիքի կառուցման համար շինարարները ստանում են 150 հազար դրամ աշխատավարձ։

«Անհրաժեշտ ենք համարում ներկայացնել 2022 թվականի հունվար ամսվա դրությամբ տվյալ շինարարական աշխատանքների կապալի պայմանագրերի կնքման պահին ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված աշխատավարձերի նախահաշիվը։ Մասնավորապես՝ վերոնշյալ գրառման կից լուսանկարներում պատկերված 2 սենյականոց 2 համատեղված առանձնատան 193 քառակուսի մետր մակերեսով տանիքի պարագայում սահմանված գումարը կազմում է 422,6 հազար դրամ (1 քառակուսի մետրը՝ 2190 դրամ):

Իսկ ինչ վերաբերում է շինարարներին (վարպետներ, բանվորներ և այլ մասնագետներ) տրվող աշխատավարձին, ապա հայտնում ենք, որ դրանց հետ ԱՀ քաղաքաշինության նախարարությունը որևէ առնչություն չունի և հարցը մասնավոր հատվածի տիրույթում է», - ասված է հայտարարության մեջ։

551