ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որ վերաբերում է արտադպրոցական կրթության ոլորտում աշխատողների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմի ներդրմանը։

Ըստ Անդրեասյանի, այդպես հնարավորություն կստեղծվի դիմելու, մասնակցելու և ատեստավորման բավարար արդյունքի պարագայում՝ ստանալու լրավճար պետական բյուջեից։ 

Անդրեասյանը նաև ասաց, որ նախագծով հնարավորություն է տրված կարգավորել արտադպրոցական կրթության ոլորտում մի շարք կարևոր օրենսդրական բացեր. «Նախագծով սահմանում ենք հատուկ դրույթ, որով պետությունը երաշխավորում է արտադպրոցական կրթության համակարգի ստեղծումը և տարբեր ուղղություններով ծառայությունների տրամադրման հնարավորությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ կսահմանվի նաև պաշտոնների անվանացանկի և մանկավարժական աշխատողների աշխատանքային նկարագրերի մասին լիազորող նորմեր, որոնք թույլ են տալու կանոնակարգել ոլորտում իրականացվող բովանդակային աշխատանքը:

505