«Թալիբանը» ծրագրում է կանանց վերադարձնել աշխատելու և սովորելու հնարավորությունը

Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ԱԳ փոխնախարար Շեր Մոհամմադ Աբաս Ստանեկզայը հայտարարել է, որ «Թալիբանը» աշխատանքի և կրթության հասանելիություն կտրամադրի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես՝ կանանց և աղջիկներին:
Փոխարտգործնախարարը բարձր է գնահատել երկրում հկ-ների գործունեությունը և նշել, որ կառավարությունը ցանկանում է աշխատանքի և նույնիսկ կրթության հնարավորություններ ստեղծել երկրի ողջ բնակչության համար՝ իսլամական ձևաչափի, ավանդույթների և շարիաթի կանոնների հիման վրա։
15 Փետրվար, 2023 14:26
626