«Պոլիտեխնիկը հիմնադրում է բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ դպրոց 1-9 դասարանների աշակերտների համար: Այսօր հիմնական դպրոց հիմնելու նախագիծը հաստատվել է ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստում: Հիմնական դպրոցը գործելու է Երևան քաղաքի Վրացական 22 հասցեում գտնվող ՀԱՊՀ-ի 8-րդ մասնաշենքում: Այն հագեցած կլինի միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից լաբորատորիաներով, դասասենյակներով, սպորտային համալիրով և մրցունակ կրթության համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներով: Ժամանակակից նոր կրթական միջավայրում կիրականացվի խորացված տեխնոլոգիական և բնագիտական կրթություն: 

Պոլիտեխնիկը Հայաստանի Հանրապետությունում այն եզակի հաստատությունն է, որտեղ կրթությունը սկսվում է նախակրթարանից, շարունակվում ավագ դպրոց, միջին մասնագիտական կրթություն, այնուհետև բարձրագույն կրթություն՝ իր երեք մակարդակներով»։ 

428