Ադրբեջանական զինուժը կրակել է Լեռնային Ղարաբաղի իրավապահների մեքենայի վրա. ՌԴ ՊՆ-ն` երեկվա միջադեպի մասին

ՌԴ ՊՆ-ն արձանագրել է Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակումն Արցախի ոստիկանության մեքենայի վրա:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2023 թվականի մարտի 5-ին՝ ժամը 10:00-ին, Դյուքանլար բնակավայրի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա։
«Բախման հետևանքով երեք մարդ զոհվել է, մեքենայում գտնվող մեկ աշխատակից՝ վիրավորվել։ Ադրբեջանական կողմից կորուստները եղել են երկու զոհ, մեկ վիրավոր: Ռուս խաղաղապահների ջանքերով բախումը դադարեցվել է»,- ասվում է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության տարածած տեղեկագրի մեջ։
Ըստ աղբյուրի՝ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
07 Մարտ, 2023 02:31
892
Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել
24 Ապրիլ, 2025 19:30
Սգում ենք հայ ժողովրդի հետ. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
24 Ապրիլ, 2025 11:01
Երևանում 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա, ծեծել նրան և փորձել խեղդել
24 Ապրիլ, 2025 00:15
ԱԳՆ մոտ բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով 3 հոգի կալանավորվել է
05 Հունիս, 2024 18:13
Խրամորթ և Փառուխ գյուղերի միջադեպի և ադրբեջանական առաջխաղացման արդյունքում հայկական կողմը զոհեր չունի
24 Մարտ, 2022 22:38
Իսրայելը զգուշացնում է Բեյրութի ուղղությամբ նոր հարվածների մասին
27 Ապրիլ, 2025 22:57
Ուիթքոֆը հակամարտությունների լուծման մասին. հաշվարկները վերաբերում են նաև Հայաստանին և Ադրբեջանին
23 Մարտ, 2025 10:45
Վերջին անգամ նրա տարբերվող ձայնը լսեցի փետրվարի 14-ին` ծննդյան օրը. գործընկերները՝ Արա Դեղտրիկյանի մասին
19 Մարտ, 2025 12:46